Վաղը բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ ևս կստանա 100 հազար դրամ

1 Min Read

Վաղը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձի ևս կփոխանցվի 100 հազար դրամի աջակցությունը, որոնցից շուրջ 3000-ը երեխա են:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ առավել քան 80 հազար անձ արդեն իսկ ստացել է 100 հազար դրամ աջակցությունը:

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ ևս 200 անձի տվյալներ մշակվել են, և նրանց վճարումը՝ 100 հազար դրամը, կիրականացվի «ՀայՓոստի» միջոցով: Խոսքը վերաբերում է 75-ից բարձր տարիք ունեցողներին և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամներին:

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հետագայում այս անձինք ևս դրամական աջակցություն կստանան անկանխիկ եղանակով:

Կիսվեք այս հոդվածով