Փողի զանգվածի ծավալների դինամիկան. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Տնտեսության բնականոն աշխատանքի համար փողի շրջանառությունը կենսական նշանակություն ունի։ Դրանում տեղ գտած հնարավոր ընդհատումները լուրջ ճգնաժամ կարող են առաջացնել տնտեսությունում, որի հետևանքնենրն էլ ավելի ծանր կլինեն թե՛ տնային տնտեսությունների, թե՛ բիզնեսի և թե՛ պետության համար։

Հնարավոր խնդիրներից խուսափելու համար ճիշտ կլինի մշտապես ուշադրության կենտրոնում պահել փողի զանգվածը։
Հայաստանում փողի զանգվածի ծավալների դինամիկային կարող ենք ծանոթանալ ստորև

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2023թ-ի օգոստոսին մարտի համեմատ փողի զանգվածն աճել  է 343,797 մլն դրամով, իսկ հուլիսի համեմատ՝ 113,549 մլն դրամով՝ կազմելով 4,841,617 մլն դրամ։
ՈՒսումնասիրենք փողի զանգվածի կառուցվածքը 2023թ-ի օգոստոսին

2023թ-ի օգոստոսի վերջին դրամի ընդհանուր զանգվածում առավելագույն մասնաբաժին ունեցել են արտարժույթով ավանդների ծավալները՝ 35%։

Երկրորդ հորիզոնականում են ժամկետային ավանդները (դրամով), որոնց ծավալների մասնաբաժինը 2023թ-ի օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 27%։ Նվազագույն մասնաբաժիններ ունեն բանկային համակարգից դուրս կանխիկ դրամը, որի ծավալների մասնաբաժինը 2023թ-ի օգոստոսի վերջին կազմել է 15%, և ցպահանջ ավանդները (դրամով)` 23% մասնաբաժնով։ 


Ինչպես են բախշված ՀՀ-ում իրականացված ներդրումները Արևմուտք-Արևելք ընկալման համատեքստում


Հետաքրքիր վարքագիծ է արձանագրել փողի բազմարկիչը, որը կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերում

2023թ-ի մարտի վերջին փողի բազմարկիչը 2,58 մակարդակում էր, իսկ արդեն օգոստոսի վերջին հասավ 3,07 մակարդակին՝ աճելով 0,49-ով։


Ու՞ր է «շտապում» ՀՀ պետական պարտքը

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով