Վերջերս Չինաստանում տեղի ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» 3-րդ միջազգային ֆորումը, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների ղեկավարներ։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը մեկնարկել է դեռևս 10 տարի առաջ։
Այս ընթացքում այս ծրագրին միացել է մոտ 100-ից ավելի երկիր։ նկատենք, որ այս ծրագրում է նաև Հայաստանը, որը վավերացրել է համապատասխան փաստաթուղթը։ Ծրագրի նպատակն է վերականգնել դեռևս հազարամյակներ առաջ գոյություն ունեցող հայտնի մետաքսյա ճանապարհը, սակայն նոր ընդգրկվածությամբ և մոտեցումներով։
Նկատենք, որ սա հսկայական նախագիծ է, որը կապում է Չինաստանն աշխարհի տարբեր տարածաշրջանների հետ։ Այս նախագծին հատկապես բացասական են վերաբերվում արևմուտքի երկրները, որոնք կարծում են, որ կարող են կորցնել իրենց տնտեսական և քաղաքական կշիռն աշխարհում։
Այս մտավախությունները կարող են դառնալ իրականություն, եթե մոտեցումների փոփոխություններ չլինեն։ Չինաստանն իր այս նախագիծն առաջ տանելու համար հսկայական ներդումներ է կատարում աշխարհի տարբեր անկյուններում՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր տարբեր ոլորտներում․
Չինաստանի պետական վիճակագրության համաձայն՝ 2021թ-ի վերջի դրությամբ Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անդամ պետություններում հիմնել է ավելի քան 11,000 ընկերություն, որոնք կազմում են Չինաստանի՝ արտերկրում հիմնած ընկերությունների ¼-ը։
2021թ-ին Չինաստանի ներդրումները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անդամ պետություններում հասել են ռեկորդային մակարդակի՝ $24,2 մլրդ: Վերջինս կազմում է Չինաստանի օտարերկյա ներդումների 13,5%-ը։
Կարելի է փաստել, որ աշխարհում իրականացվում է մի խոշոր նախագիծ, որն էապես այլ լուծումներ է առաջարկում` ի տարբերություն Արևմուտքի։
Հետաքրքիրն այն է, որ նախագծին մասնակցություն ունեն նաև արևմտյան բազմաթիվ պետություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում