Kokusai Electric-ի հաջողությունները Ճապոնիայի բորսայում

1 Min Read

Չիպային սարքավորումների արտադրությամբ զբաղվող ճապոնական Kokusai Electric-ը կարողացել է ներգրավել $724,4 մլն, այն բանից հետո, երբ գնահատեց իր արժեթղթերը շուկայական միջակայքի վերին շեմում՝ Ճապոնիայում վերջին հինգ տարվա ամենախոշոր առաջնային տեղաբաշխման ժամանակ։

Kokusai-ն, որը պատկանում է ամերիկյան մասնավոր ներդրումային KKR ընկերությանը, սահմանեց իր մեկ արժեթղթի գինը ¥1,840 մակարդակում՝ գնահատելով ընկերության գինը ¥423,9 մլրդ կամ $2,8 մլրդ։ Մի շարք աղբյուրներ փաստում են, որ IPO-ում օտարերկյա ներդրողներին հասանելի մասնաբաժինը մոտ 10 անգամ գերազանցվել է։


Սինգապուրի կարգավորիչը մտահոգություն է հայտնել Grab-ի կողմից Trans-cab-ը գնելու որոշման առթիվ. Reuters

Եթե իրագործվի միջոցների ընդհանուր բաշխում ներքին ներդրողների համար, ապա տեղաբաշխումը կհանգեցնի $833 մլն-ի գումարի ներգրավման։ Kokusai  ընկերության արժեթղթերի տեղաբաշխումը տեղի է ունենում չիպերի նկատմամբ աճող պահանջարկի ֆոնին և էլեկտրոնիկայի շուկայի աճի դանդաղումով։  Kokusai-ի արտադրանքի հիմնական սպառողներն են Samsung Electronics-ը, TSMC-ն և Micron Technology-ն, որոնց բաժին է ընկնում ընկերության հասույթի ավելի քան 40%-ը։

 

 

 

Կիսվեք այս հոդվածով