ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 մարդ դուրս է եկել Հայաստանից. կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա չի բացառել, որ այդ անձինք միգուցե արտերկրի իրենց հարազատներին տեսակցելու նպատակով են դուրս եկել, սակայն նա կոչ արեց որպես առաջնային պլան ունենալ Հայաստանում մնալը, ոչ թե արտագաղթելը:
«Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Ես կոչ եմ անում ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քույրեին ու եղբայրներին՝ Հայաստանից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան։
Մենք ավելի քան 100 մլն դոլարի հատկացում ենք արել, տարբեր ծրագրեր ենք անելու, բայց միջնաժամկետում մեր ծրագրերը ոչ թե լինելու են առանձին, այլ նույն չափով հասանելի լինեն թե ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, թե Հայաստանի այլ քաղաքացիներին»,– ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում