Պետք է նվազագույնի հասցնել կանխիկով գործարքները, որովհետեւ դա մեր քաղաքականությունն է եւ նաեւ թափանցիկության խնդիր կա: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 75 տարեկանից բարձր տարիք ունեցողները, նաեւ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները կենսաթոշակները եւ այլ օգնությունները կարող են ստանալ նաեւ կանխիկ:
«Եթե մարդը ֆիզիկական կամ այլ սահմանափակումներ ունի, իսկ որտեղի՞ց երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է իրեն: Այսինքն մենք բանկային քարտ պետք է իր համար թողարկենք, մենք փողը փոխանցեցինք, գումարն իր մոտ է: Եթե մարդն ի վիճակի չէ առեւտուր անելու, փողը պետք է տա ուրիշին, որ իր համար առեւտուր անի, նույն տրամաբանությամբ քարտը թող տա այն մարդուն, որին վստահում է: փաստորեն մենք զրկում ենք անձին հետվճարի համակարգից օգտվելուց: Բոլորին բանկային քարտեր հանեք»,- նշեց Թաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում