Իրատեսական է բնակարան վարձել կառավարության տված գումարով. Փաշինյանը` արցախցիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցություն տրամադրելու համար։

Որոշման շրջանակում նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2024 թվականի մարտ ամիսը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրատեսական է բնակարան վարձել կառավարության տված գումարով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով