Պլաստիկի վերամշակում, ելակի արտադրություն, ճամփորդական հավելվածներից մինչև հաշմանդամություն ունեցողների համար հագուստի արտադրություն․ Social impact award-ն ամփոփում է այս տարվա արդյունքները, ընտրում լավագույններին։ ԱրարատԲանկը մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է։ Կառույցը կօգնի իրագործել նրանց փոքրիկ, բայց հավակնոտ երազանքները։
«Impact HUB-ը դա լավագույն պլատֆորմներից մեկն է, որտեղ որ սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող անհատները կամ շահառուները հնարավորություն են ունենում իրենց գաղափարները գեներացնել և փոքր քայլերով գնալ առաջ։ Այդ տեսանկյունից մենք մեր փոքր լուման ենք ներդրել և այս տարի մրցանակային ֆոնդի ֆինանսավորումը վերցրել ենք մեզ վրա»,- նշում է ԱրարատԲանկի Վաճառքի և բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում