Արցախից տեղահանված ավելի քան 80 ուսուցիչ արդեն աշխատանք է գտել

1 Min Read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանք գտնելու համար դիմելու նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործարկված համապատասխան  գործարկված հարթակի միջոցով աշխատանք է գտել 81 ուսուցիչ։

Այս մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նշեմ, որ հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ, այս պահին արդեն ունենք 1341-ը, ինչը նշանակում է, որ արդեն 81 ուսուցիչ այս համակարգի միջոցով ընտրել է իրեն հարմար աշխատավայրը։ Նախարարությունը նրանց կուղեգրի այդ հաստատություն և հուսով ենք, որ դա նրանց համար կլինի այն լավագույն հարմար  աշխատավայրը, որը նրանց մասնագիտական աշխատանքի շարունակության հնարավորություն կտա»,-հավելել է նախարարը:

Նա նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 1 500 ուսուցիչ այժմ գտնվում է Հայաստանում։

Կիսվեք այս հոդվածով