Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 սովորող է դիմել ՀՀ քոլեջներ և ուսումնարաններում ուսումը շարունակելու համար։
Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ։
«Մեր տպավորությամբ այս համակարգի ուսանողների շուրջ 45-ից 50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար։Բուհական մակարդակում մենք շուրջ 1155 ուսանողներ ունենք, որոնք արդեն հաշվառվել են մեր պետական բուհերում և դրանց մասնաճյուղերում։ Սա նույնպես գրեթե 50 տոկոսն է»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ կառավարության նիստում ընդունվել է կրթաթոշակի ծրագիրը, որով և քոլեջների, և բուհերի ուսանողները կրթաթոշակով իրենց ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն կստանան։
Նախարարության կայքում արդեն հրապարակվել են, բուհերի, քոլեջների և ուսումնարանների ցանկերը և մեր ուսանողները կարող են դիմել այդ հաստատություններից որևէ մեկը, որը հարմար է իրենց, և որտեղ իրականացվում է տվյալ մասնագիտությամբ կրթություն։
«Եթե չկա տվյալ մասնագիտությունը, որովհետև ունեցել ենք նաև նման մասնագիտություններ ԼՂ-ում, որոնցով կրթություն չի իրականացվել ՀՀ-ում,նրանք կարող են դիմել հարակից մասնագիտությամբ՝ որևէ հաստատությունում իրենց կրթությունը շարունակելու»,- ներկայացրել է գերատեսչության նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում