Արցախից բռնի տեղահանված 180 բուժառու շարունակում է բուժումը ՀՀ-ում

1 Min Read

Առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակում իրականացնում է վերապատրաստման գործընթաց, և շուրջ 300 անձ այս գործընթացն անցել է՝ լրացնելով աշխատանքի անցնելու համար չբավարարող կրեդիտները:

Այս պահի դրությամբ 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք կա, իսկ ԼՂ-ից ստացվել են ավելի քան 560 բուժաշխատողի հայտեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժառու շարունակում է իր առողջության վերականգնումը ՀՀ բուժհաստատություններում, 32 վիճակը ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել լավացումով:

Առողջության պահպանման առաջնային օղակներում կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 35 550 անձ:

Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ 20 պացիենտ բուժման համար տեղափոխվել է արտերկիր՝ ԱՄՆ, Բուլղարիա, Բելգիա, Իսպանիա:

Կիսվեք այս հոդվածով