Մեր ընթերցողներին մի փոքր շեղենք ներկայիս աշխարհաքաղաքական լարված մթնոլորտից և տեղափոխենք ապագա։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, աշխարհում աշխարհաքաղաքական լարվածությունները որոշակի պահից սկսում են թուլանալ՝ իրենց տեղը զիջելով Երկիր մոլորակի հետագա խաղաղ զարգացմանը։ Այս համատեքստում մարդկությունն ականատես է լինում տեխնոլոգիական հսկայական փոփոխությունների։
Վերջերս, օրինակ, լուրեր էին շրջանառվում, որ իսրայելական ուժերը սկսել են թշնամական դրոններին հարվածել լազերային զենքի օգնությամբ։ Այս տեղեկատվությունը, ինչպես պարզվեց հետո, թեև չի համապատասխանում իրականությանը, սակայն մասնագետները պնդում են՝ նման լազերային զենքերն արդեն կան և մոտ ժամանակներս իրապես կիրառվելու են:
Տեխնոլոգիական հեղաշրջում ենք նկատում ֆինանսական համակարգում, երբ շրջանառության մեջ են մտնում ապակենտրոնացված փողերը՝ կրիպտոարժույթները։ Մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ կրիպտոարդյունահանումն այնքան էլ պարզ գործ չէ և դրա համար պահանջվում են այնպիսի հզորություններ, որոնց աշախատանքի համար էլ պետք են հսկայական էներգետիկ ռեսուրսներ։
Որոնք են թվային դիվանագիտության համաթվով առաջատար երկրները
Cambridge Centre for Alternative Finance-ի և Ember-ի հաշվարկների համաձայն՝ աշխարհում առկա է 10 երկիր, որին պատկանում է բիթքոյինի արդյունահանման հզորությունների 93,8%-ը։ Այս երկրների մասով նաև ներկայացված են օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալներում վերականգնվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը։ Ստորև ներկայացնենք ցուցակի առաջին 5 երկրները․
Ուրախալի է այն փաստը, որ այս ցուցակում ընգրկված են ԵՏՄ անդամ երկու պետություններ։ Մասնավորապես, Ղազախստանին պատկանում է բիթքոյնի արդյունահանման հզորությունների 13,2%-ը։ Սակայն Ղազախստանում արտադրված էլեկտրաէներգիայի միայն 11,3%-ն է պատկանում վերականգնվող աղբյուրներին։
Ռուսաստանին է պատկանում արդյունահանման հզորությունների 4,7%-ը և վերականագնվող էլեկտրաէներգիայի 18,8% մասնաբաժինը։
Բիթքոյինի արդյունահանման հզորություններով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն՝ 37,8%։ ԱՄՆ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 22,5%-ը վերականգնվող աղբյուրներից է։
Երկրորդ տեղում է Չինաստանը, որին պատկանում է բիթքոյնի արդյունահանման 21,1%։ Չինաստանում արտադրվող էլեկտրաէեներգիայի 30,2%-ը պատկանում է վերականգնվող աղբյուրներն։
Օգտագործվող էլեկտրաեներգիայի մեջ վերականգնվող էներգետիկայի առավելագույն մասնաբաժին՝ 69,7%, ունի Կանադան, որին պատկանում է բիթքոյնի արդյունահանման հզորությունների ընդամենը 6,5%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում