Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի Ատլանտայում գտնվող տունը թալանել են, երբ նա հանգստանում էր Իտալիայում։ Այդ մասին գրում է Page Six-ը։
Հուլիսին, երբ Քերին հանգստանում էր Կապրիում ընկերոջ՝ Բրայան Տանակայի և 11-ամյա երկվորյակներ Մոնրոյի և Մարոկկայի հետ և երկու շաբաթով ապրում էր Հեմփթոնսում 20 միլիոն դոլարով վարձակալած առանձնատանը, Ատլանտայում նրա տունը թալանվել է:
Գողության մասին ոստիկանությունը հաղորդում է ստացվել հուլիսի 27-ին և հաստատել ներխուժման փաստը, սակայն հանցագործության մասին մանրամասներ չեն հայտնել։ Օրինակ՝ չի նշվում, թե կոնկրետ ինչ են գողացել։ ։
Քերին առանձնատունը գնել է 2021 թվականի նոյեմբերին 5,65 միլիոն դոլարով:
Այն ունի 9 ննջասենյակ,13 լոգասենյակ, լողավազան, թենիսի կորտ և խաղահրապարակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում