«Ֆինանսական ներդրումներ. ինչ, ինչպես, երբ և որտեղ» թեմայով դասընթաց՝ լրագրողների համար

2 Min Read

Հայաստանյան Apricot Capital ներդրումային ընկերությունը, կարևորելով ներդրումային տեխնոլոգիաներն ու գործիքները Հայաստանում հասանելի դարձնելը, ներդրումային նոր մշակույթ ձևավորելը, և ֆինանսական գրագիտության բարձրացումը, նախաձեռնել է հատուկ մեդիա-դասընթաց «Ֆինանսական ներդրումներ. ինչ, ինչպես, երբ և որտեղ» թեմայով:

Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ Իբիս հյուրանոցում (Երևան սրահ, Հյուսիսային պողոտա 5/1)։

Apricot Capital ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը դասընթացի մասնակիցների հետ խոսելու է ներդրումների, սեփական ներդրումային հաշիվների կառավարման արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիների մասին։ Ընկերության Հաշվի կառավարիչ Տաթևիկ Կարապետյանը կներկայացնի ներդրումների համաշխարհային միտումների, նորարարական մոտեցումների կիրառությունը, իսկ Apricot Capital-ի պրոդուկտի ղեկավար Ռուզաննա Կիրակոսյանը կներկայացնի, թե ինչ է մարժային առևտուրը և ինչպես ստանդարտ և մարժային հաշիվ բացել Apricot Capital բջջային հավելվածի միջոցով։

Մեդիա դասընթացի թեմաներն են՝

Ներդրումների մասին

  • Ներդրումներ. միֆեր, իրականություն, հնարավորություններ
  • Ներդրումային ռիսկեր. այն, ինչի մասին լռում են բրոքերները
  • Ներդրումային գործիքներ. տեսակներ, առանձնահատկություններ
  • Ֆինանսական գրագիտություն. ինչպես կառավարել սեփական ներդրումային հաշիվներն ու պատմությունը

Ներդրումային շուկաներ, Հայաստանը ներդրումային քարտեզում

  • Ներդրումային շուկաներ. թոփ ընկերություններ, որտեղ ամենաշատ ներդրումներն են կատարվում
  • Ներդրումների համաշխարհային միտումները. Հայաստանը ներդրումային քարտեզում
  • Ինչ ընկերությունների բաժնետեր են նախընտրում դառնալ ՀՀ ռեզիդենտները
  • Նոր ներդրումային հնարավորությունները թվային փոխակերպման ժամանակաշրջանում․ ֆինթեք, արհեստական բանականություն, բլոկչեյն տեխնոլոգիաներ

Apricot Capital. Ներդրումներն ու մարժային առևտուրը Apricot Capital հավելվածի միջոցով

  • Apricot Capital. Ի՞նչ է, ինչպե՞ս է աշխատում, ում համար է
  • Գիտելիքը փորձի վերածելով. Ինչպես կատարել ներդրումներ Apricot Capital-ի միջոցով
  • Apricot Capital app. Արագ, հասանելի արդյունավետ ներդրումային գործիքներ
  • Մարժա. մարժային առևտուր և մարժային ներդրումներ
  • Ինչպես լուսաբանել Ֆինանսական շուկայի նորությունները. ներդրումային տերմինները՝ հայերեն
  • Ինչպես են լուսաբանվում ներդրումային նորություններն աշխարհում. ովքեր են թոփ «խոսնակները»

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 18:00-ն։
Կոնտակտային անձ՝ Մարիամ Սաֆարյան +374 96232519, info@spring.am
***
Apricot Capital-ը Հայաստանում 2022 թվականին գրանցված և լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է համապարփակ ֆինանսական ծառայություններ՝ ներառելով բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման և խորհրդատվական ծառայություններ: Թիմը բաղկացած է ֆինանսական համակարգում մեծ գիտելիքներ և փորձ ունեցող լավագույն մասնագետներից։
Կենտրոնանալով նորարարության և հաճախորդամետ լուծումների վրա՝ Apricot Capital-ը շարունակում է սահմանել ոլորտի չափանիշները և ներկայանալ որպես՝ Հայաստանում ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ տրամադրող ընկերություն։

Կիսվեք այս հոդվածով