Պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին․ ապահովել մեր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, խողովակաշարերի անվտանգությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ տրանսպորտային կոմունիկացիաների մասով, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ, Հայաստանը պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցումների, պատրաստ է ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության։

Հայկական կողմը պատրաստ է նաև զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև այսպես կոչված անկլավների հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով