Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան֊Քրիստոֆ Բարթ֊Քոլարի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համապատասխան մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։
ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի ղեկավարները հայկական կողմին առաջարկել են դիտարկել ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը՝ հետագայում համապատասխան խորհրդատվության տրամադրման, փորձի փոխանակման և միջոցառումներին մասնակցելու նպատակով։