Google ծառայությունը սխալմամբ ցույց է տվել, որ դոլարի փոխարժեքն իջել է մինչև 62 ռուբլի։ Այս մասին գրում է РИА Новости-ին:
Որոնման մեջ «դոլար-ռուբլի փոխարժեք» արտահայտությունը մուտքագրելիս ծառայությունը մեկ դոլարի դիմաց վերադարձրել է 62.62 ռուբլի։ Խնդիրը հետագայում շտկվել է։
Մոսկվայի ժամանակով 23:40-ի դրությամբ փոխարժեքն արդեն կազմել է մոտ 97 ռուբլի, ինչը մոսկովյան բորսայի իրական արժեքն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում