LinkedIn-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր ճարտարագիտության, արտադրական և ֆինանսական ոլորտներում աշխատանքից կազատի 668 աշխատակցի, գրում է Reauters-ը:
Կրճատումները, որոնք կազմում են 20000-անոց անձնակազմի ավելի քան 3%-ը, ավելացնում են տեխնոլոգիական ոլորտում տասնյակ հազարավոր աշխատատեղերի կորուստը՝ անորոշ տնտեսական հեռանկարի պայմաններում:
«Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել մեր ռազմավարական առաջնահերթությունների մեջ և շարունակելու ենք ծառայություններ մատուցել մեր աշխատակիցներին և հաճախորդներին», – նշված է LinkedIn-ի բլոգում:
Տեխնոլոգիական ոլորտում առաջին կիսամյակում աշխատանքից ազատվել է 141 516 աշխատակից՝ նախորդ տարվա մոտ 6 000-ի դիմաց:
Նշվում է, որ 2023 թ.-ի չորրորդ եռամսյակում LinkedIn-ի եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 5%-ով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում