Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը։
Հանձնակատարը կլինի նաև Լեռնային Ղարաբաղում։ Միյատովչիը հատուկ ուշադրություն կդարձնի հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակին:
Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ այցի ավարտին հայտարարություն կհրապարակվի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում