SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը China Cyberspace ամսագրի համարում տեղ գտած իր հոդվածում անդրադարձել է մարդկանց չիպավորման անհրաժեշտությանը։
Գործարարի խոսքով՝ Neuralink նեյրոնային չիպերն արդեն այսօր անհատապես օգնում են մարդկանց, ովքեր լուրջ վնասվածքներ են ստացել։
Մասկը բացատրել է, որ չիպերը կարող են ծրագրավորվել ուղեղի տրավմատիկ վնասվածքները բուժելու կամ մեղմելու, ողնաշարի վնասվածքներ ունեցող մարդկանց վերջույթների շարժումը վերականգնելու և նույնիսկ հոգեկան խանգարումների բուժման համար:
Չիպերը նաև կօգնեն կաթված ստացած մարդկանց ուղեղն օգտագործել համակարգիչների և սմարթֆոնների հետ աշխատելու համար, հավելել է ձեռնարկատերը։
Գործարարը կարծում է, որ իր ընկերությունների առաջխաղացումները կօգնեն մարդկության համար հրաշալի ապագա ստեղծել, հաղորդում է РБК-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում