Մետրոյի 4 կիլոմետր ռելսերը ճանապարհին են. մեկ ամսից տեղ կհասնեն

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է մետրոպոլիտենի տեխնիկական վիճակի մասին։

Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ասել է, որ տեխնիկական վիճակն այդքան էլ լավ չէ, սպասում են պահեստամասեր ստանան, որ որոշ վագոններ վերանորոգեն։

«Սպասում ենք։ Կառավարության կողմից ֆինանսավորում պետք է լինի»,– ասել է Սեդրակյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գործընթացքը։ Ըստ Սեդրակյանի՝ մեկ անգամ ֆիննախից մերժել են՝ հիմնավորելով, որ մյուս տարվա բյուջեով են նախատեսում այդ գումարը հատկացնել, բայց ուրբաթ օրը նաև ՏԿԵՆ գրություն է ուղարկվել։


Մետրոյի որոշ վագոններ պիտի վերանորոգենք․ ֆինանսավորումը մեկ անգամ արդեն մերժվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Տիգրան Ավինյանը հանձնարարել է գրության համարն իրեն ուղարկել և նշել է, որ անձամբ դրանով կզբաղվի։

Սեդրակյանը տեղեկացրել է, որ 32 շարժակազմի անվազույգերն են փոխելու և մոտ 200 միլիոն դրամի էլ պահեստամասեր, իսկ ռելսերի մասով նշեց, որ 4 կիլոմետր ռելսերը ճանապարհին են և մոտ մեկ ամսինց տեղ կհասնեն։

Կիսվեք այս հոդվածով