83-ամյա թոշակառուի տնից կատարվել է առանձնապես խոշոր չափի գողություն

1 Min Read

Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուի տունը՝ տանելով 17 300 դոլար, 1 մլն 100 000 դրամ և 100 000 ՌԴ ռուբլի

Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գաջեգործների փողոցի շենքերից մեկի բնակիչ, 83-ամյա Հակոբ Մ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք դեռևս իրեն անհայտ հանգամանքներում մտել են իր տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:

Տեղում Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17 300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Տուժածը հայտնել է, որ ինքը թոշակառու է:

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվեք այս հոդվածով