Ավստրալիայի կարգավորող մարմինը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական մեդիայի X հարթակին 386 000 դոլար՝ երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի դեմ չհամագործակցելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Անվտանգության հանձնաժողովը տուգանել է X-ի (նախկին Twitter) պլատֆորմը, պարզաբանելով, որ չի նշվել, թե որքան ժամանակ է պահանջվել հարթակում երեխաների նկատմամբ բռնության նյութերի մասին հաղորդումներին արձագանքելու և այն հայտնաբերելու համար:
Վերջերս էլ ԵՄ-ն հայտարարեց, որ հետաքննում է X-ի պլատֆորմը՝ կանոնների հնարավոր խախտման համար այն բանից հետո, երբ պլատֆորմին մեղադրեցին Իսրայելի վրա Համասի հարձակման հետ կապված ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում