Հայաստանի տնտեսության ներկայիս առանձնահատկություններից մեկն այն է, որ տնտեսությունը զգալիորեն կախված է վարկերից։ Վարկեր վերցնում են թե՛ տնային տնտեսությունները, թե՛ բիզնես շրջանակները։
ԿԲ-ի կողմից հրապարակված նոր տվյալների համաձայն՝ 2023թ-ի օգոստոսի վերջին կազմակերպություններին տրված վարկերի ծավալները կազմել են 2,1 տրլն դրամ։
Վերջինս 2023թ-ի օգոստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ աճել է 12%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,3%-ով։
Տնային տնտեսություններից ներգրավված ավանդների ծավալներն աճել են. Որքան են կազմում արտարժույթով և դրամով տրամադրված վարկերի ծավալները
Ուսումնասիրենք վարկերի վերոնշյալ ծավալների բաշխվածությունը` ըստ կազմակերպությունների չափերի․
Հաշվարկները ցույց են տալիս, որ խոշոր կազմակերպություններին բաժին է ընկնում վարկերի ծավալների 36%-ը։
Մյուս կողմից, ՓՄՁ-ին պատկանում է վարկերի ծավալների 64%-ը կամ 1,3 տրլն դրամ։
Միջին կազմակերպությունների մասնաբաժինը կազմակերպություններին տրված ընդհանուր վարկերի ծավալներում կազմել է 16%, փոքր և գերփոքր կազմակերպություններինը՝ համապատասխանաբար 20% և 28%։ Նկատենք, որ ՓՄՁ-ներին տրված վարկերի 47%-ը դրամային, իսկ 53%-ը՝ արտարժույթային վարկերն են։
ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալները, ըստ ոլորտների, բաշխված են հետևյալ կերպ․
2023թ-ի օգոստոսի վերջի դրությամբ ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալների 25%-ը պատկանում է առևտրի, 19%-ը՝ շինարարության և 12%-ը մշակող արդյունաբերության ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին։
Եվ վերջում անդրադառնանք ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալների բաշխվածությանը` ըստ ժամկետայնության․
Պարզվում է՝ 2023թ-ի օգոստոսի վերջին տրամադրված վարկերի ծավալների 53%-ի ժամկետայնությունը կազմում է 5 տարի և ավելի, 43%-ինը՝ 1-5 տարի, և 4%-ինը՝ մինչև 1 տարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում