Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։
Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։
Աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3 200 արցախցու կեցության խնդիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում