ՌԴ-ն կվավերացնի Հայաստան նավթամթերքի մատակարարումը կարգավորող արձանագրությունը

0 Min Read
ՌԴ նախարարների կաբինետը Պետդումային վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում։ Արձանագրությունը նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման՝ նավթային գուդրոնի մատակարարումները նավթային բիտումով փոխարինելու հնարավորությունը։
Փաստաթուղթը կողմերը ստորագրել են Մոսկվայում 2023 թվականի հունիսին։

Կիսվեք այս հոդվածով