Ռուսաստանը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան։
Ընդհանուր շուրջ 5.8 տոննա քաշով բեռը տեղափոխող ինքնաթիռն արդեն ժամանել է։
Բեռը Հայաստան է բերվել 16 պալետով։
Բեռներում առկա է սնունդ և հիգիենայի պարագաներ, մասնավորապես, շաքարավազ, հնդկաձավար, ձեթ, բրինձ, մակարոնեղեն, թեյ, պահածոյացված միս, թխվածքաբլիթներ, մանկական կեր, արագ պատրաստման չոր սնունդ ինչպես նաև թաց և չոր անձեռոցիկ, օճառ, զուգարանի թուղթ, սպասք լվանալու հեղուկ, լվացքի փոշի և այլն։