ՀՀ մարզերում տեղավորված 80.000 անձանցից միայն 1600-ն է գտնվում հարմարեցված վայրերում

1 Min Read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում տեղակայված 80.000 քաղաքացիներից միայն 1600-ն է գտնվում հարմարեցված վայրերում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նա բացատրել է, որ այդ անձինք չեն գտնվում հյուրանոցներում կամ հյուրատներում, ոչ էլ վարձակալված բնակարաններում, այլ ժամանակավոր ապրում են պետության տրամադրած հարմարեցված վայրերում, որոնք չգործող մանկապարտեզներ են, սպորտդպրոցներ կամ նման վայրեր։

«Նույնիսկ եթե ինչ–ինչ պայմաններով այդ տարածքները հարմար չեն, այնուամենայնիվ, 80.000 մարդկանցից միայն 1600–ն է տեղակայված, որը, կարծում եմ, մեծ աշխատանքի արդյունք է»,–ասել է Սանոսյանը։

Անդրադառնալով մի քանի տասնյակ մարդկանց մի տեղում տեղավորելու դեպքերին` Սանոսյանն ընդգծել է, որ միակ տեղը, որտեղ հարմարեցված բնակվել է 104 մարդ, եղել է Արտաշատի սպորտդպրոցի դահլիճը։
Կիսվեք այս հոդվածով