Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական ավտոճանապարհը

1 Min Read

Հիմնանորոգվել է Մ-14, /Մ-4/ – Շորժա – Վարդենիս միջպետական ավտոճանապարհի կմ39+400-կմ60+300 հատվածը։ Ճանապարհը հիմնանորոգվել է 2021 թվականին‚ սակայն որոշակի թերությունների պատճառով չէր ընդունվել շահագործման։

Կապալառուի կողմից ամբողջությամբ շտկվել են արձանագրված թերությունները։

20.9կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Հիմնանորոգվել են ճանապարհի հիմքը‚ ծածկը‚ ջրահեռացման համակարգերը‚ նորոգվել են նաև ճանապարհին առկա 11 կամուրջները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։

Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Կիսվեք այս հոդվածով