Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն անշրջելի է։
«Շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանի մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է փորձարկվելու։ Մայրաքաղաքի կառավարումը գործադիր հատվածում իրականացնելու են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, և այս պատասխանատվության առումով շնորհավորում եմ «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն մաղթում։ Բայց Երևանի մասին օրենսդրության համաձայն՝ Երևանը կառավարվում է ամբողջ ավագանու կողմից, և պետք է արձանագրել, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեությանը հետևելիս, մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանալու լսել և զգալ՝ ինչքանով են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերը նվիրված Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը։ Ես համոզված եմ, որ այս ճանապարհին մենք իսկապես կլինենք հետևողական»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում