Եգիպտոսի պարենային մթերումների գործակալությունն այս շաբաթ համաձայնել է Ռուսաստանից գնել գրեթե 800 հազար տոննա ցորեն։
Պարենային մթերումների գործակալությունը խոշոր գործարք է կնքել և գնել ևս 300 հազար տոննա ռուսական ցորեն: Մեկ տոննայի գինը կազմել է 260 դոլար:
Գործակալությունը Ռուսաստանի Դաշնությունից գնել է ևս 480 հազար տոննա ցորեն՝ մեկ տոննայի դիմաց վճարելով 265 դոլար։
Այսպիսով, ցորենի ընդհանուր ծավալը, որի գնումն այս շաբաթ Եգիպտոսը պայմանավորվել է իրականացնել Ռուսաստանի Դաշնության հետ, կազմել է 780 հազար տոննա։
Եգիպտոսը համաձայնել է ցորեն գնել նաև Բուլղարիայից՝ 50 հազար տոննա՝ մեկ տոննայի դիմաց վճարելով՝ 257 դոլար և 120 հազար տոննա ռումինական ցորեն՝ մեկ տոննայի դիմաց 260 դոլարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում