Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից երկու օր առաջ ավելի քան 500 մլն դոլար է ներդրել «Գազպրոմի», «Լուկօյլի» և «Ռոսնեֆտի» արժեթղթերում։
«Հատուկ ռազմական գործողության» մեկնարկը և պատժամիջոցները հանգեցրին ռուսական ակտիվների արժեքի կտրուկ անկմանը, հայտնում է Bloomberg-ը։
Փաստաթղթից հետևում է, որ 2022 թվականի փետրվարի 22-ին Kingdom Holding-ը «Գազպրոմից» և «Ռոսնեֆտից» գնել է դեպոզիտար անդորրագրեր, իսկ փետրվարի 22-ից մարտի 22-ը գնվել են «Լուկօյլի» անդորրագրերը։
Բորսայի փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ բաժնետոմսերն են գնվել այս գումարով։ Kingdom Holding-ը չի պատասխանել Bloomberg-ի այն հարցին, թե արդյոք իրենց են դեռ պատկանում այդ բաժնետոմսերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում