Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

0 Min Read

Հիդրոօդդերևութաբանության և մոնիթորինգի նեկտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 5-11-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 5-ին և 6-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 5-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 8-ին և 9-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-11-ը, Արաբկիրում՝ հոկտեմբերի 5-8-ը և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-11-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվեք այս հոդվածով