13 320 արցախցի երեխաներ ընդունվել են ՀՀ դպրոցներ

1 Min Read
Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած 13 320 երեխա արդեն ընդունվել է հանրապետության դպրոցներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Երեխաներից 4202-ը ընդունվել է դպրոց Երևանում, 2310-ը՝ Կոտայքի, 1853-ը՝ Արարտի և ավելի փոքր բաշխվածությամբ՝ հանրապետության մյուս մարզերում։
«Ծնողները պետք է դիմեն իրենց տեղակայման, բնակության հաստատման վայրում գտնվող կամ հարևանությամբ գործող դպրոցներից որևէ մեկը։ Եթե դպրոցում լիցենզիայով տեղեր առկա են, ապա երեխան առանց խոչընդոտի անմիջապես կընդունվի դպրոց, առանց փատաթղթերի ներկայացման»,
Իսկ եթե տվյալ դպրոցում լիցենզիայով տեղերը սպառված են, ապա ծնողը պետք է դիմի հարևանությամբ գործող մեկ այլ դպրոց, որը կարող է ունենալ լիցենզիայով տեղեր։ Հակառակ պարագայում պետք է դիմել մարզպետարան կամ քաղաքապետարան` կրթության վարչություն, որոնք կուղղորդեն դպրոց ընտրելու հարցում։
Նա նշել է, որ կան բնակավայրեր, որտեղ բոլոր դպրոցները ծանրաբեռնված են, սակայն երեխայի կրթության իրավունքը իրացնելու համար հնարավորություն է տրվում երեխաներին ընդգրկել այն դպրոցներում, որտեղ լիցենզիայով տեղեր առկա չեն։
Ինչ վերաբերում է տեղահանված ուսուցիչներին, Սվաջյանը նշել է, որ աշխատանքի կարող են ընդունվել այն անձինք, ովքեր հանրակրթության մասին օրենքով մանկավարժի որակավորում ունեն։
Հոկտեմբերի 16-ից հետո կհրապարակվի տեղեկատվական հարթակում ստեղծված բազան, ուսուցիչները կարող են ընտրել այն դպրոցը, որտեղ կցանկանան իրենց գործունեությունը շարունակել։
Կիսվեք այս հոդվածով