Իսրայելում զոհերի թիվը հասել է 1 300-ի, Գազայի հատվածում՝ 1 203-ի

1 Min Read

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով 1,300-ի, հաղորդում է timesofisrael.com-ը:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման ժամանակ առևանգված և Գազայի հատված  տեղափոխված մոտ 150 մարդու ճակատագիրը դեռևս պարզ չէ:

Մինչդեռ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 1 203 պաղեստինցի, ևս 5 769-ը վիրավորվել են:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարածքում սպանել է մոտ 1 500 պաղեստինցի զինյալի:

Կիսվեք այս հոդվածով