Արցախցի 42 բուժաշխատող արդեն ստացել է հավաստագիր

1 Min Read
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 500-ն արդեն գրանցվել են աշխատանքի տեղավորման համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա տեղեկացրել է, որ վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ 42-ն արդեն ստացել են հավաստագիր ու կարող են անցնել աշխատանքի։
«Մասնագիտակցումն ու վերապատրաստումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար։ Նրանք հնարավորություն կունենան նաև փոփոխելու իրենց մասնագիտացումը և համապատասխանեցնելու ՀՀ –ի պահանջարկին»,– ասել է նախարարը։
Անահիտ Ավնեսյանը հավելել է նաև, որ 100-ից ավելի մասնագետների պետական բուժհաստատություններում արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, նրանցից շատերն անցել են աշխատանքի։

Կիսվեք այս հոդվածով