Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 150-ով․ Փաշինյան

1 Min Read

Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով:

Կառավարության նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի բնակչության բնական աճը ամենաբարձրն է վերջին հինգ տարիների համեմատ։ Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով: Սա շատ կարևոր ցուցանիշ է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար մշակված ծրագրերը կօգնեն, որ նրանք Հայաստանից չհեռանալու որոշում կայացնեն և կարձանագրվի ավելի լավ ցուցանիշ։

Կիսվեք այս հոդվածով