Արցախից բռնի տեղահանված 4600 ուսանող կրթաթոշակ կստանան միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի տեղերում սովորելու դեպքում, ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա տվյալներով` այս պահին 2100 բռնի տեղահանված ուսանող կա բարձրագույն կրթության, 2500` միջին մասնագիտական կրթության մասով։
«Եթե ուսանողը ընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր սահմանած չափն է կամ դրանից պակաս, ապա ամբողջական հատուցում կստանա։ Եթե ընտրի այնպիսի բուհ, որտեղ մեր տված գումարից մի քիչ ավելի լինի, ապա ուսանողն ինքը պետք է ավելացնի։ Մենք հնարավորություն ենք տալիս նրան ընտրելու այնպիսի բուհ, որ պետության աջակցությունը բավարար լինի ամբողջ վճարը փակելու համար»,– ասաց Խաչատրյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ կրթաթոշակների չափերն այնպիսին են, որ պետությունը կկարողանա ամբողջովին փոխհատուցել ուսանողների ուսման վարձերը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում