ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն։ ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս պահին կա 1500 թափուր աշխատատեղ, որտեղ գործում է արտամրցութային կարգը։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։
«Բացի աշխատավարձից, ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կունենա նաև 30 տոկոս հավելում իր աշխատավարձին։ Դա, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախարարությունն ուսուցչին գործուղում է որևէ մարզ»,– պարզաբանեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում