Ի՞նչն է պատճառը, որ 34 հազար արցախցի չի դիմել աջակցության համար, ակտի՞վ չեն Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ 52 հազար 600 մարդու քարտային հաշիվներին գումար է փոխանցվել։

Փաշինյանը հարց ուղղեց․ ի՞նչն է պատճառը, որ 34 հազար արցախցի չի դիմել աջակցության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով