Շվեդական Klarna վճարային խումբը գործարկել է արհեստական բանականության վրա հիմնված գնումների նոր գործառույթ, որը մշակվել է OpenAI տեխնոլոգիայի միջոցո, հայտնում է Reuters-ը:
Այս նորամուծությունը թույլ է տալիս մարդկանց գնումներ կատարել՝ լուսանկարելով իրենց դուր եկած ապրանքները, որոնք այնուհետև վայրկյանների ընթացքում հասանելի են դառնում՝ ընկերության բջջային հավելվածով գնելու համար: Klarna-ի նոր առանձնահատկությունը թույլ է տալիս նույնականացնել ավելի քան 10 միլիոն ապրանք՝ հագուստ, տան դեկորներ, էլեկտրոնիկ, ինչպես նաև համեմատել գներն ու օգտատերերի կարծիքները։
Գաղտնիությունն ապահովագրելու համար Klarna-ի արհեստական բանականությունը թույլ չի տալիս մարդկանց դեմքերի կամ մարմինների պատկերներ ցուցադրել:
Որ հավելվածներն են ամենակարճ ժամանակահատվածում ձեռք բերել ավելի քան 100 մլն օգտատեր
Google-ի ոսպնյակի գործիքն ունի նաև որոնման գործառույթներ, որոնք թույլ են տալիս տեքստի ու լուսանկարների միախառնում որոնումների մեջ:
«Google-ի հետ մեր տարբերությունն այն է, որ մեր ոսպնյակը /shopping lens/ նպատակաուղղված է գնումներ կատարելու համար… մենք չենք ուզում, որ մարդիկ պատահական բաներ նկարեն, այլ միայն այն ապրանքները, որոնք նրանք ցանկանում են գնել», – հայտնել են ընկերությունից:
Ըստ Klarna-ի՝ shopping lens-ը հասանելի է սպառողներին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում:
Klarna-ն ՝ Եվրոպայի երբեմնի ամենաարժեքավոր ստարտափը, թույլ է տալիս գնորդներին առցանց գնումներ կատարել իրենց առևտրային գործընկերների միջոցով և վճարել ապառիկ՝ օգտագործելով «Գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունը: Ընկերության արժեքը կտրուկ անկում էր ունեցել, բայց օգոստոսին ընկերությունն հայտնել է, որ ամսական կտրվածքով հասել է շահութաբերության։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում