Ինչպես են բախշված ՀՀ-ում իրականացված ներդրումները Արևմուտք-Արևելք ընկալման համատեքստում

3 Min Read

Հայաստանն իր արտաքին և ներքին քաղաքականությունն իրականացնելիս պետք է չմոռանա սեփական ժողովրդի հազարամյա պատմությունը և պետք է միշտ հաշվի նստի ներկայումս առկա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։

Հայաստանը իր անկախության ողջ ընթացքում բաց է թողել սեփական երկիրը պատշաճ ձևով զարգացնելու հնարավորությունները, ինչի հետևանքով կորցրինք մեր դիրքերը Հարավային Կովկասում։ Այս բարդ իրավիճակում ևս հայաստանյան իշխանությունները վարում են վտանգավոր և անհասկանալի քաղաքականություն։ Նույնիսկ չտիրապետելով ամբողջական տեղեկատվությանը՝  ՀՀ իշխանությունների հայտարարությունները լսելիս հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ։ Մասնավորապես, Հայաստանը ներքաշել Արևմուտք-Արևելք հակամարտության գոտի, վտանգահարույց է: Ընդ որում՝ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն ցուցադրում են իրենց սերը Արևմուտքի նկատմամբ՝ ի հակադրություն Ռուսաստանի։

ՀՀ ղեկավարությունն անընդհատ ցույց է տալիս, որ տեղի է ունենում ուժերի վերադասավորում։ Այս քաղաքականության տրամաբանությունն անհասկնալի է, քանի որ փաստացի թշնամիներով շրջապատված և ռազմավարական նշանակության դիրքերը զիջած Հայաստանը փորձում է ձեռնոց նետել ՌԴ-ի նման միջուկային գերտերությանը, որի զինվորները կանգնած են ՀՀ սահմաններում, Գյումրի քաղաքում, ինչպես նաև դեռևս Արցախում։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մենք դեռևս գործում ենք հին անվտանգության համակարգում, որտեղ Հայաստանը տարբեր ուղիներով կապված է Ռուսաստանի հետ և անդրադարձ կատարենք Հայաստանի տնտեսությանը։ Վիճակագրական կոմիտեի կողմից վերջերս հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2023թ-ի առաջին կիամյակում իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների ծավալները կազմել են 2,747,488 մլն դրամ, իսկ ֆինանսական ոլորտում՝ 2,745, 792 մլն դրամ

 Մեզ համար այս ներդրումները չափազանց կարևոր նշանակություն ունեն, քանի որ ապահովում են տնտեսության ընթացքը։ Իրական և ֆինանսական հատվածում ներդրումներ իրականացնում են տարբեր երկրներ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի։

  • Առաջին խմբի մեջ են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը և Իրանը։
  • Երկրորդ խումբը ներառում է ԱՄՆ-ն, Եվրոպական երկրներ և երկրներ, որոնք սերտ կապեր ունեն Արևմուտքի հետ։ Այս խումբը պայմանականորեն անվանենք Հավաքական Արևմուտք
  • Երրորդ խմբում ներառված են վերը նշված երկու խմբավորումներից դուրս գտնվող պետությունները և միջազգային կազմակերպությունները։

Հիմք ընդունելով պայմանական այս բաժանումն՝ ուսումնասիրենք ինչպես են բաշխված ՀՀ իրական և ֆինանսական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները այս խմբերի միջև․

Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ իրական հատվածում իրականացված  ներդրումների մաքուր պաշարների ծավալների միայն 33%-ն է պատկանում ՌԴ, Բելառուս, Ղազախստան և Իրան խմբին։

Մյուս կողմից, Հավաքական Արևմուտքին է բաժին ընկնում ներդրումների ընդհանուր ծավալների 40%-ը։

Ֆինանսական հատվածում պատկերը միանգամայն այլ է։ Այստեղ մաքուր ներդրումների պաշարների 61 %-ը այլ երկրների և միջազգային կազմակերպություններին է պատկանում։

Հավաքական Արևմուտքին բաժին է ընկնում ներդրումների 34%-ը, իսկ  ՌԴ, Բելառուս, Ղազախստան և Իրան խմբին՝ ընդամենը 5%-ը։


Հայաստանի համար խիստ վտանգավոր է գտնվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության կենտրոնում


  • Իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսությունում տեղի է ունենում ծանրության կենտրոնների տեղաշարժ։ Չնայած պետք է փաստել նաև, որ ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր օբյեկտների վերահսկողությունը ՌԴ ձեռքերում է։ Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ իշխանությունները փորձում են մտնել մի խաղի մեջ, որը Հայաստանի Հանրապետության վրա կարող է շատ թանկ նստել։       
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով