Ուկրաինան ԱՄՆ-ից 1.15 մլրդ դոլար դրամաշնորհ է ստացել պետական բյուջեի ծախսերը ֆինանսավորելու համար: Այս մասին հաղորդում Է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում ասված է, որ պետական բյուջե է ստացվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից 1.15 մլրդ դոլարի չափով դրամաշնորհ՝ Համաշխարհային բանկի դոնորների նպատակային հիմնադրամի միջոցով։
Միջոցները Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում հինգերորդ լրացուցիչ ֆինանսավորման մաս են կազմում: Նախագծի նպատակը պետական բյուջեի ծախսերի մասնակի փոխհատուցումն է:
Գերատեսչության պնդմամբ՝ օտարերկրյա ֆինանսավորումն ուղղվում է սոցիալական և հումանիտար ոլորտներին։
Նախարարությունը նշել է, որ Ուկրաինան այս տարի ԱՄՆ-ից արդեն 10.9 մլրդ դոլար բյուջետային աջակցություն է ստացել: