Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված բնակչության շրջանում պատվաստումների լիարժեք կազմակերպման և իրականացման նպատակով մշակվել է չպատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով անձանց առաջնահերթ պատվաստումների իրականացման ռազմավարություն, որը գրություններով տեղայնացվել է Երևանի քաղաքապետարանին, մարզպետարաններին, բժշկական կազմակերպություններին:
Ինչպես հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, մշակված ռազմավարությունը նաև առցանց խորհրդատվությունների միջոցով ներկայացվել է բուժաշխատողներին, իրազեկելու և հասանելի դարձնելու տեղահանված բնակչության շրջանում պատվաստումների իրականացման գործընթացը, ինչպես նաև տրվում են հաճախակի հնչող հարցերի պատասխաններ:
Առցանց խորհրդատվությունները շարունակական են: