Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հակամարտության սկզբից ի վեր հարյուր հազարավոր պաղեստինցիներ ներքին տեղահանման են ենթարկվել։ Ավելի քան 264,000 պաղեստինցի ստիպված է եղել լքել իրենց տները։
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի հաստատություններում ապաստան է խնդրել ավելի քան 175 000 մարդ:
Իսրայելն ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման ինտենսիվ ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածում, որտեղ կա մոտ հազար զոհ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում