Հոկտեմբերի 11-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 12 167 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում։
Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բացի այդ, նրա ներկայացմամբ՝ ԼՂ-ից տեղահանված 234 անձ շարունակում է բուժումը բժշկական տարբեր կենտրոններում։
Մամուլի խոսնակը նշել է, որ նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 7 երեխա էլ շարունակում է բուժումը։
«Մի շարք բուժառուներ արդեն իսկ տեղափոխվել են այլ երկրներ իրենց առողջության հետագա վիճակը վերահսկելու նպատակով։ Նրանք տեղափոխվել են Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ»,– մանրամասնել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում