Ղարաբաղում կան որոշ խմբեր, որոնք թաքնվում են, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Հիմա տեղի է ունենում տարածքները զինված խմբավորումներից մաքրելու գործընթաց: Մեր տվյալներով դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այս տարածքում: Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ են եղել։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային, անտառապատ, ուստի ժամանակ կպահանջվի՝ տարածքն ամբողջությամբ զինված խմբավորումներից մաքրելու համար»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100 000 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում