Խաչի լեռնանցքում ձյան առատ տեղումների պատճառով մերկասառույց է առաջացել, ճանապարհ երեկ ռուսական ժամանակով ժամը 23։00-ին փակվել է բեռնատարների համար, ռուսական կողմից եկողներին թույլ չէին տալիս մտնել Վրաստան Խաչի լեռնանցքի հատվածում կուտակումներից խուսափելու համար: Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Մոտ 2 ժամ առաջ ճանապարհը բացվել է։ Հիմա նորմալ երթևեկում են։ Հայաստանից դուրս է եկել մոտ 350 բեռնատար, որոնք դեռ ձևակերպում չեն ստացել։ Միայն ռուսական կողմից ունենք կուտակումներ դեպի Վրաստան ուղղությամբ, դա, մասնավորապես, կապված է ՌԴ կառավարության 15/38 որոշման հետ, որով նոր մաքսատուրքեր են սահմանվել, դա սակայն, Հայաստանին չի վերաբերում։ Հայկական մեքենաները արտահերթ բաց են թողնվում»,- նշեց Հակոբյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում