Ինչ են հուշում Իրանի և Իսրայելի տնտեսական ցուցանիշները

4 Min Read

Արաբա-հրեական բախումներն ունեն երկար տարիների պատմություն։ Երկու ժողովուրդների միջև առկա ատելությունը, որը շարունակվում է մինչև մեր օրեր, ունեն խոր արմատներ ևհետևանք են նաև անդադար արտաքին միջամտության։

Թե՛ պաղեստինցիները, թե՛ հրեաներն ունեն իրավունք ապրելու իրենց բնօրրանում՝ յուրաքանչյուրն իր անկախ պետությունում։ Նման իրավունք ունեին արցախցիները, որոնք դրանից զրկվեցին միջազգային անտարբերության և անգործության պայմաններում։ Նույն իրավիճակն է պաղեստինա-իսրայելական հակամարտությւոնների պարագայում։ Այս իրավիճակից օգտվող արտաքին ուժերին բացարձակապես չի հետաքրքում խաղաղությունը և ժողովուրդների բարեկեցությունը. աշխարհի յուրաքանչյուր անկյունում խոսում է բիրտ ուժը։ Շատերի համար ակնհայտ է՝ նեկայիս ճգնաժամի հիմնական հովանավորը Իրանն է, ու թեև այդ մասին հայտնում են Հավաքական Արևմուտքի տարբեր աղբյուրները, իրանական կողմը հերքում է։

Ինչպես միշտ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մատնված է բացարձակ անգործության։ Իսրայելը մտադրված է օկուպացնել Գազայի հատվածը։ Դրա համար դիմել է թուրք-ադրբեջանական մեթոդներին՝ ամբողջովին արգելափակելով տվյալ հատվածը, որտեղ ապրում են միլիոնավոր մարդիկ:

ՀԱՄԱՍ-ը, որը ռազմական և ֆինանսական օգնություն է ստանում հիմնականում Իրանից և արաբական այլ պետություններից, իր մոտ պահում է հարյուրավոր պատանդներ և սպառնում է սպանել նրանց, եթե Իսրայելը չդադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները։ Այս բարդ իրավիճակի շարունակության պարագայում շատ մեծ է հավանականությունը Իրան-Իսրայել բախման, որն աշխարհը կմոտեցնի նոր վտանգավոր առճակատման՝ իր աղետալի հետևանքներով։

Ռազմական գործողությունների վրա ծախսվում են միլիարդավոր դոլարներ, որոնք սնուցում են երկու կողմին։


Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ֆոնին նավթի գներն աճել են 5%-ով

Պարզ է, որ պաղեստինցիներն ու հրեաները ծախսում են ոչ միայն սեփական միջոցները, այլ նաև գալիս են օգնության «խաղաղություն» քարոզողները։ Հետևաբար, ֆինանսական ապահովվածությունը պատերազմի շարունակման ամենակարևոր գրավականներից մեկն է։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել Իսրայելի և Իրանի տնտեսությունները` որպես հակամարտող երկու կողմ․

Նկատենք, որ վերը բերված առանցքային տնտեսական ցուցանիշների մասով Իրանի և Իսրայելի միջև առկա է ժամանակային խզվածք։

Իրանի մասով որոշ տվյալներ ժամանակային առումով հետ են ընկնում Իսրայելի տվյալներից։ Իսրայելի պարագայում ներկայացված են ամենավերջին տվյալները։

Անշուշտ, նկատելի է, որ իսրայելական տնտեսությունը շատ ավելի ճիշտ ուղղությամբ է շարժվում, քան Իրանի տնտեսությունը։ Ամենաակնառու ցուցանիշը գնաճն է։ Այն պարագայում, երբ Իսրայելում 2023թ․-ի օգոսստոսին 2022թ-ի օգոստոսի համեմատ գնաճը ընդամենը 3,4% է, Իրանում  գնաճը դեռևս 2023թ-ի սեպտեմբերին 2022թ․-ի սեպտեմբերի համեմատ կազմել է 39,5%։

Այստեղ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Իրանի տնտեսությունը տարիներ շարունակ գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ։ Մյուս ցուցանիշներով Իրանի տնտեսությունը ևս չի փայլում։

2023թ-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ծավալներն Իսրայելում աճել են 8,1%-ով։

Իրանում դեռևս 2021թ-ի չորրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճը կազմել էր 6,4%։ Իրանում գործազրկության մակարդակը 2023թ․-ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 10%, իսկ Իսրայելում  2023թ․-ի հունիսին կազմել է 3,6%։ Մյուս կողմից, տնտեսական աճի զգալի արդյունքներ է արձանագրել Իրանը, որտեղ տնտեսության աճը 2023թ-ի երկրորդ եռամսյակում 2022թ-ի երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է մոտ 8%, իսկ Իսրայելում՝ 3,4%։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ, չնայած իրանական տնտեսությունում առկա խնդիրներին, երկիրը կարողանում է տնտեսական աճի բարձր մակարդակներ պահպանել։

Իսրայելի պարագայում բավականին նորմալ վարքագիծ են դրսևորում մյուս ցուցանիշները՝ գնաճը, գործազրկությունը և արդյունաբերության ծավալները, ինչպես նաև տնտեսական աճը։

Այս պայմաններում նկատելի է`թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը իրենց հանցակից պետություններով կարող են երկարատև պատերազմել միմյանց  հետ, սակայն իրականում կտուժեն հասարակ քաղաքացիներ, արաբական այլ պետություններ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով