Հայտնի է 2023թ. տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրը

0 Min Read

Տնտեսագիտության բնագավառում 2023 թվականի Ալֆրեդ Նոբելի մրցանակը շնորհվել է ամերիկացի հետազոտող Կլաուդիա Գոլդինին։ Այդ մասին հայտնում են Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեից։

Մրցանակը տրվել է «Աշխատաշուկայում կանանց դերի մասին պատկերացումների բարելավման համար»:

Ըստ կոմիտեի՝ Գոլդինը ներկայացրել է «դարերի ընթացքում կանանց եկամուտների և աշխատաշուկային մասնակցության առաջին համապարփակ հաշվետվությունը»:

Նշվում է, որ թեև վերջին հարյուր տարվա ընթացքում աշխատաշուկայում կանանց թիվը եռապատկվել է, այնուամենայնիվ, գենդերային զգալի տարբերությունները պահպանվում են:

Կիսվեք այս հոդվածով